«Ռեմա» Երիտասարդական Ծառայություն

Յուրաքանչյուր անհատի համար իր երիտասարդությունը կյանքի կարևորագույն հարցերի շուրջը որոշումներ կայացնելու ժամանակաշրջանն է, ինչպիսին են աշխարհայացքը, մասնագիտությունը, կյանքի ընկերոջ և արժեքների ընտրությունը և այլն։ Եկեղեցու երիտասարդական ծառայության նպատակն է օգնել նրանց Քրիստոսի մեջ իրենց ինքնությունը հայտնաբերելու համար, ինչպես նաև լավագույն ձևով հանդերձավորել նրանց, որպեսզի կյանքում հաջողությամբ իրականացնեն իրենց աստվածային կոչումը։
Ծառայությունը իրականացվում է տարբեր ձևաչափերով՝ տնային խմբեր, քննարկումներ, սեմինարներ, ճամբարներ և այլն, որոնց կարող են մասնակցել 18-25 տարեկան անձիք, նախնական գրանցման հիման վրա։